Ալեքսանդր Ռոբերտի Ազարյան


Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։

1986 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1995 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում՝ որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի դատախազ։

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ։

2006 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխատել է ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Պատասխանել

9 Մեկնաբանություններ : "Ալեքսանդր Ռոբերտի Ազարյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Գարիկ Մալխասյան
Հյուր
Member
Գարիկ Մալխասյան

Արդարամիտ դատավոր

Անի Մակարյան
Հյուր
Member

Այս երկրում ամենաարդար դատավորը Ալեքսանդր Ազարյանն է: Պետք ՝ իր վարկանիշը լիներ ամենաբարձրը: Նա միակն է ով արժանի է կոչվելու «Ձերդ Արդարադատություն»:

Անի Թորոսյան
Հյուր
Member

Խորին հարգանք ունեմ պարոն Ազարյանի նկատմամբ:

Արման Թամրազյան
Հյուր
Member

Արտակարգ մարդ, արտակարգ իրավաբան, արտակարգ դատավոր։ ՀՀ արդարադատության համակարգում եզակի դատավորներից մեկը, ով իրականում արդարադատություն է իրականացնում։ ՀՀ դատավորների 1/3 մասը եթե ունենային Ա․Ազարյանի մասնագիտական հատկանիշները, ապա կարելի էր փաստել, որ ՀՀ-ում արդարադատությունը բարձունքի է հասել։

Մարինե Ֆարմանյան
Հյուր
Member

Դեռևս մեկ տարի առաջ հրապարակային կարծիք եմ գրել պրն Ազարյանի մասին. եզակի օբյեկտիվություն և մարդասիրություն: Կարծիքս գնալով ամրապնդվում է:

Լուսինե Մարտիրոսյան
Հյուր
Member

Գրագետ իրավաբան, հարգանքի արժանի դատավոր…

Հեռախոսահամար
094557030
Արա Ղարագյոզյան
Հյուր
Member

Պարոն Ազարյանը իսկապես այն եզակի դատավորներից է, ով իրականացնում է արտարադատություն։Մանրակրկիտ ուսումնասիրելով դատավարության մասնակիցների ներկայացրած վերաքննիչ բողոքները։Կալանքի իրավաչափության հարցը քննարկելիս չի կայացնում շաբլոնային օրենքից վերցրած հիմնավորումներ։Իսկ գրավիր թույլատրիլիության հարցը քննարկելիս, ղեկավարվում է Եվրոպական դատարանի պահանջներին համահունչ։Մի խոսքով, նա այն անձն է, ով իրականում իրականացնում է արտարադատություն և իրավունք ունի կոչվելու դատավոր։

Հեռախոսահամար
094 71 66 84
Հայկ
Հյուր
Member

Համաձայն եմ Արա ջան

Նարինե Մկրտչյան
Հյուր
Member

Mianum em bolor meknabanutynnerin ev haytnum hiacmunqs

Հեռախոսահամար
1