Աննա Գևորգի Մաթևոսյան


Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:

2001թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2003թ.` մագիստրատուրան:

2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայությունում` որպես առաջին կարգի մասնագետ:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության դատական պրակտիկայի ուսումնասիրության, ամփոփման և վիճակագրության բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:

2006-2007թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնում` որպես գիտաշխատող:

2007-2009թթ. աշխատել է ՀՀ դատախազության աշխատակազմի դատախազների սպասարկման վարչությունում` որպես գլխավոր մասնագետ:

2009-2016թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանագրով՝ նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "Աննա Գևորգի Մաթևոսյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արկադյա Գևորգյան
Հյուր
Member

մեղադրողի միջնորդություններից կաշկանդվում է, ակնհայտ է, որ իր նախկին գործընկերներին չի կարողանում մերժել և նրանց դիրքորոշումները հալած յուղի տեղ ընդունում է, ինչն էականորեն ազդում է նրա կողմից իրականացրած արդարադատության որակի վրա: Եթե դուրս գա նախկին դատախազի մտածելակերպից և արժևորի դատավորի տեղն ու դերը արդարադատության կայացման գործում, մի գուցե կարողանա օբյեկտիվ և անաչառ դատական ակտ կայացնել