Լիլիթ Տիգրանի Սարգսյան
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:
2004 թվականին ավարտել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005-2009թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում`նախ որպես դատական նիստերի քարտուղար, ապա` դատավորի օգնական:
2009-2014թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
2011թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2014 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
ՀՀ Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 8-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Ամուսնացած չէ:
Պատասխանել
3 Մեկնաբանություններ : "Լիլիթ Տիգրանի Սարգսյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Բանիմաց, խելացի ու օբյեկտիվ դատավոր…
Լիլիթ Սարգսյանը պարտաճանաչ և բանիմաց դատավոր է: Վճիռներ կայացնելիս շատ օբյեկտիվ է:
հետաքրքիր դատավոր