Արտակ Հենրիկի Թադևոսյան
Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում:
1996 թվականին ավարտել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2002 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1996 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող:
2002 թվականին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1996 թվականից մինչև 2001 թվականը համատեղությամբ աշխատել է «Երևանի էկոլոգիայի և իրավագիտության» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ որպես դասախոս:
1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ որպես իրավաբանական և վարչական վարույթի վարչության վարչական վարույթի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ:
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես մասնագետ, այնուհետև՝ 2010 թվականից մինչև 2014 թվականը նույն վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:
2004 թվականից մինչև 2014 թվականը համատեղությամբ աշխատել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու