Բագրատ Սերգեյի Մկրտչյան


Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1997 թվականին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրության վարչությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ որպես առաջատար խորհրդատու, իսկ 1999 թվականից մինչև 2001 թվականը՝ որպես նույն վարչության պետի տեղակալ։

2001 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը