Արմեն Օնիկի Խաչատրյան
Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում։
1988 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժինը, որն ավարտել է 1993 թվականին։
1993 թվականից մինչև 1994 թվականը գտնվել է ժամկետային զինծառայության մեջ։
1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։
1999 թվականից աշխատանքի է անցել Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ. իսկ 2000 թվականին նշանակվել է նույն դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։
2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազի օգնականի պաշտոնում, այնուհետև՝ մինչև 2006 թվականը զբաղեցրել է նույն կայազորի զինդատախազի ավագ օգնականի պաշտոնը։
2005 թվականին ՀՀ Ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։
2007 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու