Թաթուլ Ջանիբեկի Պողոսյան
Ծնվել է 1957 թվականին Արարատի նախկին վարչական շրջանի Այգավան գյուղում։
1977 թվականից մինչև 1979 թվականը կրել է ժամկետային զինվորական ծառայություն Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղաբաշխված խորհրդային բանակի զորամիավորումում։
1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1985 թվականից աշխատանքի է նշանակվել Վայքի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1992 թվականին աշխատանքի է տեղափոխվել Արտաշատի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ 1993 թվականից նույն դատախազությունում զբաղեցրել է դատախազի տեղակալի պաշտոնը։
1999 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։
2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:
Պատասխանել
3 Մեկնաբանություններ : "Թաթուլ Ջանիբեկի Պողոսյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Արդար ու հնարամիտ մարդ,գործի գիտակ,անաչառության կողմնակից:
Փաստորեն դատավորի հնարամտությունը գովասանքի ենթակա հատկանիշ է։
Անկողմնակալ, արդար դատավոր