Արթուր Միշայի Մկրտչյան
Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։
1975 թվականից մինչև 1977 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:
1985 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է «Էլեկտրոնիկա» ֆիրմային խանութ-սրահում՝ որպես իրավախորհրդատու:
1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ մաքսային կոմիտեի «Արարատյան» տարածաշրջանային մաքսատան օպերատիվ տեսուչ, այնուհետև՝ բեռնային փոխադրումների բաժնի պետ:
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է «Հայարդտրանս» պետական ձեռնարկության բեռնափոխադրումների բաժնի պետ։
1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քննիչ։
1998 թվականին աշխատել է Հարկային պետական ծառայության Երևանի Սպանդարյանի շրջանի տարածքային բաժնում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:
1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես վերահսկողական ծառայության առաջատար մասնագետ:
2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար։
2002 թվականից մինչև 2004 թվականը հանդիսացել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման վարչության պետ:
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական:
2005 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների միության, իսկ այնուհետև՝ փաստաբանների պալատի անդամ:
2007 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարի օգնական:
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշ տարածքային բաժնի պետ:
2010 թվականի մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր:
Պատասխանել
9 Մեկնաբանություններ : "Արթուր Միշայի Մկրտչյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դատական համակարգի ամենաաշխատասեր դատավորներից !
Դատական համակարգի ամենաաշխատասեր դատավորներից մեկը !
ինտելեկտուալ, կրեատիվ դատավոր
Պարոն Մկրտչյան, Ձեզ շատ հարգում եմ
Մեծ հաճույքով եմ գնում պարոն Մկրտչյանի դատական նիստերին, քանի որ ամեն անգամ ձեռք եմ բերում իմ պրակտիկայի համար շատ օգտակար ինֆորմացիա: Շատ խելացի ու օբյեկտիվ դատավոր:
Պարոն Մկրտչյանն ունի չկաղապարված իրավական մտածողություն, շատ պոզիտիվ դատավոր է և դատական նիստերն անցկացնում է պատշաճ ջանասիրությամբ:
Դատավոր, ումից կարելի է անվերջ սովորել…..
ԱմենաԴԱՏԱՎՈՐ՝ Արթուր Միշայի Մկրտչյան
Դատական համակարգի ամենաբարի դատավոր, իր գործի գիտակ: