Արթուր Համլետի Ստեփանյան


Ծնվել է 1984 թվականին, Արարատի մարզի Արարատ գյուղում:

2000 թվականին ընդունվել և 2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2006 թվականին` մագիստրատուրան:

2005 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Պատասխանել

9 Մեկնաբանություններ : "Արթուր Համլետի Ստեփանյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Տաթևիկ Շալջյան
Հյուր
Member

Գրագետ և բարեխիղճ դատավոր

Կարինե Բաղդասարյան
Հյուր
Member

Բանիմաց և արդաադատությունն ապահովող դատավոր է…. Հրաշալի է անցկացնում դատական նիստերը, ապահովելով քաղաքացիական դատավարության նորմերի պահանջները….

Անի Թորոսյան
Հյուր
Member

երբեք կողմերին ավելորդ չի լարում ի տարբերություն որոշ դատավորների:

Պայծառ Քոչարյան
Հյուր
Member

Իր գործի գիտակ, խելացի և բարեխիղճ։

Կարինե Ղաշանգյան
Հյուր
Member

Բանիմաց և բարեխիղճ դատավոր, ով դատական նիստերն անցկացնում է առանց ավելորդ լարվածության:

Գուրգեն Թորոսյան
Հյուր
Member

Բանիմաց, գրագետ ու բարեխիղճ դատավոր: Դատական նիստերն անցկացնում է օրենքի պահանջներին համապատասխան, իսկ կայացված դատական ակտերը պատճառաբանված են և օբյեկտիվ…

Մարինե Ֆարմանյան
Հյուր
Member

Գրագետ, բանիմաց, զսպված ու մարդկային …

Սյուզաննա Մովսեսյան
Հյուր
Member

Արթուր Ստեփանյանը շատ խելացի, օբյեկտիվ դատավոր է, ով ունի ամենաբարձր մարդկային հատկանիշները և ում կյանքը երբեք չի փոխում: Ամենալավ դատավորներից մեկը….

Հեռախոսահամար
0037494977011
Սեդա Ծառուկյան
Հյուր
Member

արդար դատավոր, մարդկային բարձր արժեքներ ունեցող մարդ.

Հեռախոսահամար
091554441