Հովիկ Սուրենի Շահնազարյան


Ծնվել է 1985 թվականին, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում:

2002 թվականին ընդունվել, իսկ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականի մարտի 16-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը զբաղեցրել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2013 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Պատասխանել

7 Մեկնաբանություններ : "Հովիկ Սուրենի Շահնազարյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Տաթևիկ Շալջյան
Հյուր
Member

Գրագետ և արդարամիտ դատավոր

Աննա Տոնոյան
Հյուր
Member

վարում է կատարյալ դատավարություն, ապացուցման բեռը բաշխում է մանրակրկտորեն և ճշգրտորեն, վճիռները կայացնում է առավելագույնս պատճառաբանված, հիմնավորված…եթե նույնիսկ այս դատավորը մերժում է իմ կողմից ներկայացված պահանջները, ես հիանում են նրա կայացրած վճռով

Կարինե Ղաշանգյան
Հյուր
Member

Դատական նիստերը վարում է դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ, առանց որևէ ավելորդություններ, այն դատավորներից է, որոնց դեպքում վստահ ես, որ կայացվելիք դատական ակտը արդարացի ամեն դեպքում:

Արկադյա Գևորգյան
Հյուր
Member

կայացրած դատական ակտերը պատճառաբանված են և հիմնավորված, անկախ նրանից եղել են ի օգուտ, թե՝ ի վնաս իմ պաշտպանյալին:

Հասմիկ Մարտիրոսյան
Հյուր
Member

նման մասնագետների և դատավորների կարիք մեր դատական համակարգը շատ ունի, գործը քննում է ամենայն մանրամասնորեն պահպանելով դտավարության կանոներ, շատ եմ հարգում իրեն, այն դատավորներից է , որ հանգիստ գնում ես դատական նիստերին , քանի որ գիտես լինելու արդար դատական ակտ

Հեռախոսահամար
099504010
Լամարա Քոչարյան
Հյուր
Member

նման մասնագետների կարք դատական համակարգը շատ ունի, խելացի ,արդարամիտ դատավոր

Վարդան Հայրապետյան
Հյուր
Member

Շատ գրագետ դատավոր է։ Նրա վճիռները միշտ պատճառաբանված են միշտ մարակրկիտ։

Հեռախոսահամար
055348734