Արմեն Տարիելի Խաչատրյան
Ծնվել է 1978 թվականին Թալինի շրջանի Դալարիկ ավանում:
1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Արման-Տիգրան» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
2002 թվականի փետրվարին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության քննիչ:
2003 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ գործուղվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչություն, որտեղ աշխատել է մինչև 2006 թվականի ապրիլ ամիսը:
2006 թվականի մարտին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթի-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:
2006 թվականի օգոտոսին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանների համաձայն 2006 թվականի նոյեմբերից մինչև 2007 թվականի դեկտեմբեր ամիսը գործուղվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` այդ դատարանի դատավորի պարտականությունները կատարելու համար:
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։
2010 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Պատասխանել
5 Մեկնաբանություններ : "Արմեն Տարիելի Խաչատրյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Իմ պրակտիկայում հանդիպած գրագետ դատավորներից մեկը: Ունեցել է բազմաթիվ արդարացման դատական ակտեր, այդ թվում նաև իմ մասնակցությամբ:
օբյեկտիվ, արդար, ազնիվ դատավոր
արդար, ազնիվ, կշռադատված…. դատավոր
Ազնիվ, խելացի, արդար, հզոր դատավոր, ով կաշկանդված չէ որոշումներ կայացնելուց և ցանկացած երկրին պատիվ է բերում նման դատավոր ունենալը
օբյեկտիվ, արդար, ազնիվ դատավոր