Արմեն Ժորայի Բեկթաշյան
Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1999 թվականին նշանակվել է Արարատի մարզի դատախազության քննիչ:
2003 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:
2005 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ :
2007 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ:
2007-2014թթ․ աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
1990 թվականից մինչև 1992 թվականը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 6-ին պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», իսկ 2004 թվականի սեպտեմբերի 20-ին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալներով:
2014 թվականի մարտի 20-ի ՀՀ նախագահի ՆՀ-40Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Պատասխանել
3 Մեկնաբանություններ : "Արմեն Ժորայի Բեկթաշյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դատավոր, ով կաշկանդված չէ իր կայացրած որոշումներով
Այո կաշկանդված չէ իր կայացրած անօրինական և անգրագետ որոշումներով
Ազնիվ, արդար, դատավոր