Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյան


Ծնվել է 1964 թվականին Երևան քաղաքում։

1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1982 թվականից մինչև 1984 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի 26 Կոմիսարների շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչության քննչական մասում՝ որպես քննիչ։

1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ Էջմիածնի ՏՆԳՎ Էջմիածնի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՆԳՆ Խորհրդային շրջանի ՆԳ բաժնի պետի քննության գծով տեղակալ, քննչական բաժանմունքի պետ։

1996 թվականին աշխատել է ՀՀ ՆԳՆ Կոտայքի ՏՆԳՎ քննության գծով պետի տեղակալ, քննչական բաժնի պետ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

17 Մեկնաբանություններ : "Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյան"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Կարինե Բաղդասարյան
Հյուր
Member

Այս դատավորին շատերը չեն սիրում կոպտության համար, սակայն մեկ տասնյակից ավելի աշխատանքային պրակտիկայիս ընթացքում հասցերցի բացահայտել Պարոն Ներսիսյանի վարքագծի գաղտնիքը, նա ընդամենը չի սիրում երկար բարակ պատմություններ, հարց է ուղղում և ակնկալում հարցի հակիրճ պատասխան, հակառակ դեպքում առիթ ես ունենում բախվեոլւ նրա կոպտությանը,որն էլ նրան առաջին անգամ տեսնողների մոտ բացասական կարծիքի ձևավորման հիմք է հանդսանում, սակայն իմ կարծիքով նա բանիմաց դատավոր է բավականին մեծ պրակտիկ փարձով…

Սյուզաննա Մովսեսյան
Հյուր
Member

Համաձայն չեմ Ձեր հետ, քանի որ դատավորը իրավունք չունի որևէ փաստը հաստատված համարելու համար կողմի ներկայացուցչից պահանջել երդվել .

Արմեն Օհանյան
Հյուր
Member
Ըստ իս՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանը լավ պատրաստված և գրագետ դատավորներից մեկն է: Դատաքննությունները և դատական նիստերը վերջինիս նախագահությամբ անցնում են օրենքի տառին համապատասխան: Նրա վարած դատական նիստերի յուրահատկություններից մեկն այն է, որ նա հնչեցրած հարցերին /թե իր և թե դատավարության մասնակիցների կողմից/ գործով կողմերից պահանջում է հստակ և հակիրճ պատասխաններ, ինչը որ որոշ դեպքերում դժգոհություն է առաջացնում քաղաքացիների և ինչու չէ, որոշ փաստաբանների մոտ: Սակայն վերը նշված առումով այդ քաղաքացիների և փաստաբանների դժգոհությունը չի կարող արդարացի լինել և դատավորի “կոպտությունը” միայն թվացյալ է, քանի որ դատավորի պահանջը չի հակասում օրենսդրի պահանջներին, այլ ուղիղ հակառակը: Իսկ ինչ վերաբերում է դատավորի աշխատանքային… Կարդալ ավելին »
Վահե Բաբայան
Հյուր
Member

Ծանոթացեք խնդրեմ “լավ պատրաստված և գրագետ” դատավոր Ռուբեն Ներսիսյանի թիվ ԵԿԴ/0366/02/11 նախադեպը չունեցող անօրինական վճռին

Արմեն Օհանյան
Հյուր
Member

Անկախ Ձեր կարծքից պ-ն Բաբայան, իմ կարծիքը դատավոր Ռուբեն Ներսիսյանի մասին մնում է անփոփոխ, քանի որ իմ այդ համոզմունքը ձևավորվել է ոչ թե դատավոր Ռ.Ներսիսյանի կողմից կայացված մեկ կամ երկու դատական ակտերի շնորհիվ, այլ ես հիմք եմ ընդունում այն բազմաթիվ դատական գործերը, որոնցով ես եղել եմ կողմի ներկայացուցիչ և որոնցով կայացվել են դատական ակտեր /թեկուզև առանձին դեպքերում իմ կողմի դիրքորոշումը չի համապատասխանել դատարանի դիրքորոշմանը:

Վահե Բաբայան
Հյուր
Member

Կողմի դիրքորոշուման համապատասխանել չհամապատասխանելու մասին չի խոսքը, խոսքը նրա մասին է, որ դատավորը պետք է իրականացնի արդարադատություն և հարգի օրենքը: Այլապես մարդը թողնում հեռանում է երկրից.. Շատ դատավորներ գլուխները կախում են անարդար և անօրինական վճիռ կայացնելիս, իսկ ոմանք հաճույք են ստանում դրանից..

Վահե Բաբայան
Հյուր
Member
Ռուբեն Ներսիսյանը արդարադատություն չի իրականացնում և թիվ ԵԿԴ/0366/02/11 քաղ. գործով կայացված վճիռը դրա վառ ապացույցն է: 1) դատաքննության ողջամիտ ժամկետի խախտում, 2) մանկահասակ երեխայի հետ ծնողի տեսակցության կարգի սահմանման անհարկի ձգձգում, 3) դատավոր Ռուբեն Ներսիսյանը Հայցվորի վրա դնում է գույքային պարտավորություն, որի մասով Պատասխանողը հայցադիմում երբևե չի ներկայացրել, 4) դատավոր Ռուբեն Ներսիսյանը խեղաթյուրել է Վճռի բովանդակությունը և Հայցվորին ճանաչել է պարտապան իր կողմից Դատարանում շահած 6 անուն գույքի մասով, 5) ոչ միայն չի ուսումնասիրել, այլ և անգամ չի նայել գույքի ցուցակը, որը Հայցվորին պարտավորեցրել է վերադարձնել Պատասխանողին (լավ է Պատասխանողը այնտեղ չեր նշել, օրինակ, Բաղրամյան պողոտա կամ Թումանյանի արձան), 6)… Կարդալ ավելին »
Հեռախոսահամար
091404726
Հերմինե Գյուրջինյան
Հյուր
Member

համամիտ եմ Արմեն Օհանյանի կարծիքի հետ, ավելին, եթե փաստաբանը երկար ներկայացնում է, ապա ցույց է տալիս իր աշխատանքը վստահորդի առջև և կարծում է դրանում ամեն ինչ ասված և արված է…… պարոն Ներսիսյանի ոճը` հակիրճ, գրագետ, որի արդյունքում որևէ իրավունք չի խախտվում և անհարկի ժամանակ չես կորցնում………իսկ բողոքարկման իրավունքից ոչ մեկ զրկված չէ, բողոքարկեք դատական ակտը, այլ ոչ թե քննադատեք

Սոնա Գուլքանյան
Հյուր
Member

Կարգին դատավոր է,ոչ էլ կոպիտ է,շատ էլ հավեսով եմ մասնակցում նրա դատական նիստերին…

Հեռախոսահամար
091 30 90 00
Գևորգ Գյոզալյան
Հյուր
Member
Արման Թամրազյան
Հյուր
Member

Փաստաբանը պետք է այնքան ազնիվ լինի, որպեսզի իր կարծիքը արտահայտի առանց կաշկանդվելու, միևնույն ժամանակ դրական կարծիքը չպետք է քծնանք հիշեցնի։

Արմեն Օհանյան
Հյուր
Member

Հարգելի կոլեգաներ հանկարծ որևէ մեկի մասին դրական կարծիք չհայտնեք, դեռ հակառակը՝ միշտ փնովեք թե չէ դա կարող է քծնանք հիշեցնել:

Արման Թամրազյան
Հյուր
Member
Հարգելի գործընկերներ խնդրում եմ ուշադրություն դարձնել հիշյալ դատավորի՝ փաստաբանների կողմից տրված գնահատականին, այն ոչ թե 16 է այլ – 16: Կարծում եմ սա խոսուն ապացույցն է այն փաստի թե ինչ մասնագիտական ու որակական հատկանիշներ ունի սույն դատավորը: Փաստորեն նա զբաղեցնում է 2-րդ պատվավոր տեղը, իհարկե վերջից: Հատկանշական է, որ վերջից 3-րդ տեղում գտնվող դատավորին Ռ.Ներսիսյանը բացասական առումով գերազանցում է 11 ձայնով: Եթե առավել ուշադիր լինել, կարելի է նկատել, որ առաջատար դիրքերում գտնվող դատավորները ունեն շուրջ 70 և ավելի ձայներ, նրանց վերաբերյալ հնչեցված գովասանքի խոսքերը հնչեցվել են շատերի կողմից և գործող փաստաբանների մեծամասնությունը, այդ դատավորներին դրական է գնահատել: Նման դատավորների վերաբերյալ… Կարդալ ավելին »
Գարի Գևորգյան
Հյուր
Member

Երկու ամսից առաջին անգամ կծանոթանամ ձեր կողմից այսքան մեկնաբանված դատավորի հետ, անհամբեր սպասում եմ տեղում սուգելու համար այս մեկնաբանությունները……

Լևոն Սահակյան
Հյուր
Member

🙂

Սյուզաննա Մովսեսյան
Հյուր
Member

Զարմանում եմ դրական մեկնաբանությունների առկայության փաստի վրա, քանի որ այն անձը, ով գործի քննության ընթացքում որևէ փաստ հաստատված համարելու համար կողմի ներկայացուցչից ցինիկորեն պահանջում է երդվել , ԴԱՏԱՎՈՐ կոչվելու իրավունքի չունի

Հեռախոսահամար
0037494977011
Հրաչյա Աբրահամյան
Հյուր
Member

Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես խոսել և/կամ ինչ խոսել դատարանում, կարծում եմ ճիշտ չի նման դեպքում կոպտել կամ պարտադրել խոսել այնպես ինչպես դատավորն է ճիշտ համարում:
Չի կարելի պահանջել և ստիպել մարդկանց խոսել այնպես ինչպես ցանկանում է դատավորը, դա վերածվում է ճնշման խոսացողի նկատմամբ:
Դատավորը իր կողմից կայացված ակտով-որոշումով արդեն իսկ գնահատական է տալիս դատավարության ընթացքում տեղի ունեցածին-լսածին-խոսացածին և այլն, դա առավել քան բավարար է:
Իսկ ինչ վերաբերվում իմ փորձին, պարոն Ներսիսյանի մոտ ունեցել եմ մեկ դատական գործ, կոպտություն նկատվել է, սակայն այդ գործով կայացված որոշումից որևէ դժգոհություն հայտնելու առիթ չունեմ:

Հեռախոսահամար
055301002