Ալվարդ Հայկազի Հունանյան
Ծնվել է 1953 թվականին Վայոց Ձորի մարզի Գորադիզ գյուղում։
1980 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Մինչև 1986 թվականն աշխատել է Երևան քաղաքի տարբեր դատարաններում՝ որպես նիստերի քարտուղար, գործավար, գրասենյակի քարտուղար։
1986 թվականից հանդիսացել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայի անդամ, աշխատել է Երևան քաղաքի Խորհրդային շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի փաստաբան։
1999 թվականից աշխատել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2003 թվականից մինչև 2014թվականը աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2014 թվականի դեկտեմբերի 13-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "Ալվարդ Հայկազի Հունանյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
– Հայցվոր, նոր մենք լսեցինք, թե ինչպես պատասխանողը հոր գերեզմանով երդվեց, որ այդպիսի բան չի եղել, իսկ Դուք կարող եք երդվել, որ այդպիսի բան եղել է?