Քրիստինե Պատվականի Մկոյան
Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
2013 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել
Պատասխանել
7 Մեկնաբանություններ : "Քրիստինե Պատվականի Մկոյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Քրիստինե Մկոյանն իմ իմացած միակ դատավորն է, որ հատուկ կարծիք է գրել, որը ոչ միայն ամբողջությամբ հակադրվում էր որոշմանը, այլև անհամեմատ հիմնավորված և պատճառաբանված էր: Մկոյանի որոշումները, անկախ նրանից իմ վստահորդների դեմ են, թե կողմ, միշտ գրագետ, պատճառաբանված և հիմնավորված դատական ակտեր են: Նման դատավորների խիստ պակաս կա մեր երկրում:
Արդարադատություն իրականացնողին խիստ անհրաժեշտ հատկանիշներով օժտված դատավոր: Քրիստինե Մկոյանի նման դատավորների թիվը զգալիորեն ավելանալու դեպքում, կարող ենք արձանագրել կայացած օբյեկտիվ, ԱՐԴԱՐԱԴԱՏ դատական իշխանության գոյությունը:
Անկախ, խելացի և միևնույն ժամանակ շատ կանացի… Սիրված դատավոր բոլորիս կողմից
Անկախ, անաչառ և սկզբունքային, արդարացի և գործնական բարձր հատկանիշներով օժտված, Մարդ, ով անվիճելիորեն արժանի է Դատավորի բարձր կոչմանը:
Շատ եմ սիրում այս կանանցի , խելացի , քնքուշ և օբյեկտիվ դատավորին
Արտակարգ մարդ, արտակարգ խելացի և շատ օբյեկտիվ դատավոր… ով անցել է երկար ճանապարհ ու հաստատապես արժանացել ԴԱՏԱՎՈՐ կոչմանը…
Արդարադատության համկարգում Քրիստինե Մկոյանի պես գրագետ, խելացի մասնագետի և իր մարդ տեսակով առանձնացող դատավոր շատ քիչ կան: Նրա վարած նիստերից, ինչպես նաև կայացված յուրաքանչյուր դատական ակտից սովորելու նոր բան կա.