Արթուր Ռոբերտի Առաքելյան
Ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։
1979 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան ուսուցման բաժնում։
1978 թվականից մինչև 1980 թվականը աշխատել է «Էլեկտրասարք» արտադրական միավորումում՝ որպես կադրերի գծով տեսուչ։
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Զինված ուժերում։
1982 թվականից մինչև 1988 թվականը աշխատել է «Էլետրասարք» ա/մ-ում՝ որպես բանվոր, կադրերի գծով ավագ տեսուչ, կադրերի բաժնի պետ։
1988 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է «Հայթռչնարդ» միավորման մասնագիտացված մոնտաժային վարչությունում՝ որպես իրավախորհրդատու։
1990 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ առևտրի նախարարության «Հայկահույք» միավորումում՝ որպես իրավախորհրդատու, կադրաիրավական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ։
1997 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է Երևանի Արաբկիրի թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ։
1999 թվականին նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "Արթուր Ռոբերտի Առաքելյան"
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Պարոն Արթուր Առաքելյանը հանդիսանում է ՀՀ դատական համակարգի լավագույն դատավորներից մեկը, ով թե իր մարդկային և թե իր մասնագիտական հատկանիշներով արժանի է ամենաբարձր գնահատականի