Կարինե Սուրենի Ղազարյան
Ծնվել է 1952 թվականին Երևան քաղաքում։
1977 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1970 թվականից մինչև 1972 թվականն աշխատել է Ա.Բակունցի մանկավարժական ուսումնարանում՝ որպես ԼԿՄ կոմիտեի հաշվառման սեկտորի վարիչ։
1977 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է ՀՀ Շինանյութերի նախարարությունում՝ որպես ավագ իրավախորհրդատու։
1982 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Շենգավիթի դատարանում՝ որպես դատավոր։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի դատարանում՝ որպես դատավոր։
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու
Դուք պետք է մուտք գործած մեկնաբանություն գրառելու