Ակտի մասին Կարծիք (ըստ տեղադրողի)

Սույն գործով առաջին ատյանի դատարանը պաշտպանական կողմի բողոքը մերժել էր այն հիմնավորմամբ, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիմքով ենթակա չէ բողոքարկման և դատարանը իրավասու չէ վերացննելու քննիչի որոշումը: Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վ. Ռշտունի վերահասատատելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0136/11/11 որոշմամբ արձանագրված դիրքորոշումը հայտնել էր, որ քրեական գործ հարուցելու որոշման նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել կոնկրետ անձի կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելու փաստը, հետևաբար քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկման ենթակա է: Ակներև, դատարանի նման դատական ակտը դրական է:

Մեկնաբանություններ

Միհրան Պողոսյան

Սույն դատական ակտի առկայության պայմաններում քրեական գործ հար... Կարդալ ավելին

Զարուհի Հայրապետյան

Պրակտիկայում հաճախ են դեպքերը, երբ դատարանները արձանագրում ե... Կարդալ ավելին

Լիլիթ Մանուկյան

դասական հիմնավորված, պատճառաբանված և օրինական դատական ակտ է, բոլորը պետք է նման մոտեցում ցուցաբերեն:

Լուսինե Արիստակեսյան

օբյեկտիվ դատական ակտ կայացված արդարամիտ, անկողմնակալ և խելացի դատավորի կողմից: Կեցցեք

Էդգար Բադեմյան

Էդգար Բադեմյան. Գրագետ և օբյեկտիվ դատական ակտ, հենց նման դատ... Կարդալ ավելին

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԵԱՔԴ/0146/11/16"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Գոռ Սողոմոնյան
Հյուր
Member

Մենք պետք է հպարտանանք այսպիսի դատավորներով, և միշտ նմանատիպ դատական ակտերը պետք է դասագրքային էֆեկտ ունենան։

Հեռախոսահամար
099451814