Լևոն   Սահակյան   (1245)

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ (Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հուլիսի 03-ի թիվ ՇԴ1/0003/01/17 դատավճռի դեմ)

0

(0)
(0)

Տեղադրվել է 2019-05-30

Ստեղծվել է 2017-07-28

֏ 5,000.00

Նկարագրություն

Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ ամբաստանյալն, ունենալով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություն, իր տանը դրսևորելով անգործություն, չէր պահպանել իր անվամբ հրազենի պահպանության կանոնները՝ հիշյալ հրազենը բնակարանի մետաղական պահարանում դնելուց հետո պահարանի բանալին դրել էր հյուրասենյակի սեղանին, որը պայմաններ էր ստեղծել այլ անձանց կողմից զենքի օգտագործման համար: Արդյունքում տան հյուրերից մեկը, վերցնելով նշված բանալին, բացել էր պահարանի դուռը վերցրել ամբաստանյալին պատկանող հրազենը, զենքից արձակել էր առնվազն մեկ կրակոց և անզգուշությամբ մեկ այլ անձի առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 239 հոդվածով (Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը): Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալին հանցավոր էր ճանաչել ՀՀ քր. օր-ի 239 հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ:

Պաշտպանի կողմից սույն բողոքը ներկայացվել է  ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Պաշտպանությունը հիմնականում վերաբերում էր այն հանգամանքին, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ զենքի պահարանի բանալիի պահպանման հստակ կանոններ: Բողոքը բավարարվել է և աբաստանյալն արդարացվել է:

Կարծիքներ

Կարծիքներ չկան ։

Նախագծի հեղինակ՝ Լևոն Սահակյան ,
Ծրագրավորվել է gHost Services ՍՊԸ֊ի կողմից
Բոլոր իրավունքները պաշտպանված են