ՌՈՒԶԱՆՆԱ ԱՐԱՅԻԿԻ ԱԶՐՈՅԱՆ +37410 49-48-07229


Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:

 

Կրթություն

2003 թվականին ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը:

2005 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան:

2007 թվականին ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2007 թվականին սովորել է Կիպրոսում Կառավարման Միջերկրական Ինստիտուտում:

2014 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:

2017 թվականին ավարտել է ՀՀ արդարադաության ակադեմիան:

Հանդիսանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ:

 

Աշխատանքային փորձ

2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Էրզրում Ռուտո» ՍՊԸ-ում` որպես գործավար:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Պորտֆոլիո Էնթերփրայզ» ՍՊԸ-ում` որպես գործադիր տնօրեն, նաև «ԱՐՄԵՆՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում`նախ որպես իրավական ակտերի բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` փաստաթղթերի տեսչության բաժնի առաջատար մասնագետ, այնուհետև`վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ:

2010 թվականից մինչև 2016 թվականը դասավանդել է Կրթության միջազգային ակադեմիայում:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի պետ:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչությունում` որպես փորձագետ:

2014 թվականից մինչև 2018 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի անդամ:

2015 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է «ՖինԼեգալ Կոնսալտ» ՓԲ ընկերությունում` որպես համակարգող իրավաբան:

2016 թվականից մինչև 2017 թվականը դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

r.azroyan@court.am