ՆԱՊՈԼԵՈՆ ԳՐԻՇԱՅԻ ՕՀԱՆՅԱՆ0285 23489


Ծնվել է 1963 թվականին Կապան քաղաքում։

Կրթություն

1986 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնում։

 

Աշխատանքային փորձ

1984 թվականին աշխատանքի է ընդունվել Կապանի ոստիկանությունում՝ որպես շարքային միլիցիոներ։

1991 թվականին նշանակվել է Կապանի ոստիկանության բաժնի հետաքննիչ, իսկ 1992 թվականից՝ քննիչ։

1994 թվականին տեղափոխվել է Կապանի միջշրջանային դատախազություն և աշխատել քննիչի պաշտոնում։

1996 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական։

1999 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատախազի ավագ օգնական, իսկ 2007 թվականին՝ մարզի դատախազի տեղակալ։

2007 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021թ. հուլիսի 14-ի ՆՀ-173-Ա հրամանագրով նշանակվել է

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ

1981 թվականին մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

 

Կոնտակտային տվյալ

n.ohanyan@court.am