ԴԱՆԻԵԼ ՍԱՄՎԵԼԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ+374 10 494807214


Ծնվել է 1987 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

 

Կրթություն

2010 թվականին ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի մագիստրատուրան:

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

 

Աշխատանքային փորձ

2006 թվականից 2009 թվականն աշխատել է «Լիլի Ռիելթի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2009 թվականից 2010 թվականն աշխատել է «Վագադա» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2010 թվականին աշխատել է «Լիլի Ռիելթի» ՍՊԸ-ի իրավախորհրդատու:

2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար:

2012 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական:

2013 թվականին աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար:

2013 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորի օգնական:

ԲԴԽ-37-Ո-100 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

d.danielyan@court.am