ԱՐՏԱԿ ՀԵՆՐԻԿԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ+374 10 673629


Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում:

1996 թվականին ավարտել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2002 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող:

2002 թվականին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1996 թվականից մինչև 2001 թվականը համատեղությամբ աշխատել է «Երևանի էկոլոգիայի և իրավագիտության» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ որպես դասախոս:

1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ որպես իրավաբանական և վարչական վարույթի վարչության վարչական վարույթի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես մասնագետ, այնուհետև՝ 2010 թվականից մինչև 2014 թվականը նույն վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2004 թվականից մինչև 2014 թվականը համատեղությամբ աշխատել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

2014 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

2 Մեկնաբանություններ : "ԱՐՏԱԿ ՀԵՆՐԻԿԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արման Թամրազյան
Օգտատեր
Member

Բացառիկ վատ դատավոր է, պարզապես նրա վարած նիստերով դեռ շատ փաստաբաններ չեն մասնակցել, քանի որ նոր է աշխատում Երևան քաղաքում, հակառակ դեպքում նա Արմեն Դանիելյանի հետ հավասար մրցակցության մեջ կլիներ, միգուցէ նաև հաղթեր։

Հեռախոսահամար
093234429
Արման Թամրազյան
Օգտատեր
Member

Երբ գրում էր նախկին մեկնաբանությունը Թադևոսյանի վարկանիշը դեռևս բացասական չէր, մեկ ամիս 4 օր անց, նա արդեն պատվավոր՝ վերջից երրորդ տեղում է։ Կարծում եմ, որ նա բոլոր շանսերն ունի հաղթող ճանաչվելու և Ա․Դանիելյանի ռեկորդը գերազանցելու համար։