Դասավորել ըստ՝

ԵԱՔԴ/0189/01/14 28.07.2017

Սույն դատական ակտը դրական է, քանի որ անձին երկարատև կալանքի տակ պահելու իրավաչափության վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները կարող են էական նոր մոտեցում ձևավորել հատկապես երկարատև դատաքննությունների ընթացքում կալանքի տակ գտնվող ամբաստանյալների ազատ արձակման հարցում:
Երեմ Սարգսյան

ԵԷԴ/2624/02/17 03.11.2017

Ակտը բացասական է, քանի որ դատարանը մերժել է հայցի առարկան փոփոխելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ սույն գործով նախնական դատական նիստ չի հրավիրվել, և հայցի առարկան կարող է փոխվել մինչև դատաքննության սկսվելը: Սույն ակտով դատարանը մերժել է նաև դատաքննությունից նախնական դատական նիստի անցնելու միջնորդությունը: Կարծում եմ՝ դատարանը կամ պետք է հրավիրեր նախնական դատական նիստ, կամ գոնե հայցվորին տար դատաքննության ընթացքում հայցային պահանջները ավելացնելու հնարավորություն: Փաստորեն, դատարանը, դեմ գնալով ձևավորված դատական պրակտիկային, խախտել է հայցվորի ողջամիտ ժամկետում իր գործի արդար դատաքննության իրավունքը:
Պայծառ Քոչարյան

ԵԱԴԴ/0047/04/16 27.04.2017

Տվյալ սնանկության գործով դատարանն առաջին անգամ կատարել է եզրահանգում, որ պարտապանի կողմից վկայակոչված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 333-րդ հոդվածները տվյալ գործով կիրառելի չեն, քանի որ հայցային վաղեմության վերաբերյալ քաղաքացիական օրենսդրության նորմերը չեն կարող կիրառվել հարկային պարտավորությունների գանձման վաղեմության հարցը քննարկելիս։
Պերճ Խաչատրյան

ՍԴ3/0216/01/15 10.05.2017

Դատական ակտը գնահատում եմ դրական, քանի որ նախ դրանով կանխվել է անձի կողմից նույն արարքի համար ըստ էության կրկնակի պատժի նշանակումը և երկրորդ մեկնաբանվել է ՀՀ քրեական օրենսգրիք 70-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը համաձայն որի օրենսդրի կողմից նշված դեպքերում պատիժը պայմանականորեն չկիրառելը որպես դատարանի հայեցողական լիազորություն նախատեսելն ինքնանպատակ չէ, այլ դրա իմաստը կայանում է նրանում, որ կոնկրետ դեպքում դատարանին հնարավորություն է տրվում բազմակողմանի ուսումնաիրության ենթակել դատապարտյալի վրա դրված պարտականությունները կատարելուց չարամտորեն խուսափելու հանգամանքները, կատարած իրավախախտման բնույթը և առանց նշանակված պատիժը կրելու՝ դատապարտյալի ուղղվելու և պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորության մասին եզրահանգում կատարել: Ըստ որոշման յուրաքանչյուր դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը լուծելիս դատարանը ոչ թե պետք է սահմանափակվի կատարված խախտումներն ընդամենն արձանագրելով, այլ պետք է դատական ակտում պատճառաբանի դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու պատճառները՝ հիմնավորելով դատապարտյալի վրա դրված պարտականությունները չարամտորեն չկատարելը, այդ թվում կատարած իրավախախտման համար վարչական, իսկ զինծառայողի նկատմամբ կարգապահական տույժի ենթարկված լինելը որքանով է վկայում այն մասին, որ առանց նշանակված պատիժը ռեալ կրելու դատապարտյալի ուղղումը և պատժի մյուս նպատակների իրականացումը հնարավոր չէ ապահովել:
Միհրան Պողոսյան

ԵԱԴԴ/3100/02/16 11.05.2017

Սույն դատական ակտը գնահատում եմ Դրական, մասնավորապես այն հիմքով որ Դատարանը սույն գործով անդրադարձել է վնասի հատուցման չափի ևս մեկ էական հանգամանքին, նշելով, որ վնասի չափը որոշվում է ոչ թե խախտված իրավունքի բնույթից ելնելով, այլ հաշվի առնելով ոչ իրավաչափ վարքագծի հետևանքները: Հետևաբար նույն իրավունքի խախտումը կամ նույն բնույթի ոչ իրավաչափ վարքագիծը կարող է առաջացնել տարբեր չափի վնասներ, որն էլ հիմք է վնասի չափը որոշելու համար:
Արամայիս Մելքոնյան

ԵԱՔԴ/0146/11/16 17.02.2017

Սույն գործով առաջին ատյանի դատարանը պաշտպանական կողմի բողոքը մերժել էր այն հիմնավորմամբ, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիմքով ենթակա չէ բողոքարկման և դատարանը իրավասու չէ վերացննելու քննիչի որոշումը: Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վ. Ռշտունի վերահասատատելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0136/11/11 որոշմամբ արձանագրված դիրքորոշումը հայտնել էր, որ քրեական գործ հարուցելու որոշման նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել կոնկրետ անձի կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելու փաստը, հետևաբար քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկման ենթակա է: Ակներև, դատարանի նման դատական ակտը դրական է:
Ինեսսա Պետրոսյան

ԵԱՔԴ/0434/06/17 03.10.2017

Ողջունելի է քաղաքացիական գործեր քննող դատավորի կողմից նմանօրինակ հիմնավորված և պատճառաբանված որոշմամբ կալանավորումը գրավով փոխարինելու մասին Պաշտպանության կողմի միջնորդությունը բավարարելը:
Արմեն Պողոսյան
Նախագծի հեղինակ՝ Լևոն Սահակյան,
Ծրագրավորվել է gHost Services ՍՊԸ֊ի կողմից
Բոլոր իրավունքները պաշտպանված են