Դասավորել ըստ՝

ԵԱՔԴ/5018/02/16 13.07.2017

Գտնում եմ, որ քաղաքացիական գործերով նույնպես դատական ակտերն աչկի են ընկնում իրենց հիմնավորվածությամբ և պատճառաբանվածությամբ
Հայկ Իսրայելյան

ԵԱՔԴ/0986/06/16 02.02.2017

ՀՀ կայացող իրավական և դատական համակարգում մշտապես նման դատական ակտերի օբյեկտիվ պահանջ կա:
Վահե Սեդրակյան

ՇԴ3/0030/01/17 07.09.2017

Կայացված դատավճիռների քանակով և որակով աչքի ընկնող դատավորի հերթական արդարացման դատավճիռը:
Արմեն Պողոսյան

ԼԴ1/1103/02/17 17.11.2017

Հպարտ եմ, որ ճանաչում եմ համարձակ բանիմաց և արդարադատ դատավորի և լավ մարդու ի դեմս Գնել Զաքարյանի
Հայկ Իսրայելյան

ՍԴ/0145/01/16 10.08.2017

Դավիթ Սարգսյանը առանձնանում է իր կողմից կայացված համարձակ և հիմնավորված արդարացման դատավճիռների քանակով:
Հայկ Իսրայելյան

ՇԴ/3378/02/17 24.10.2017

Դատարանը երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակներում Հայցվոր կողմի միջնորդությամբ կիրառել է հայցի ապահովման միջոց, այն է՝ սահմանել է հոր և երեխաների հետ տեսակցության միջանկյալ կարգ մինչև նշված քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Որոշել է Պատասխանողին արգելել խոչընդոտելու Հայցվորին տեսակցել երեխաներին շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը, ժամը 12:00-ից մինչև 13:30-ը:
Հայկ Սանոյան

ԵՇԴ/1149/02/17 05.04.2017

Դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ հայցադիմումը ստորագրած անձի ստորագրության իսկությունը հավաստող որևէ ապացույց ներկայացված չէ: Սակայն դատարանը խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-88-րդ հոդվածները, քանի որ որևիցե ողջամիտ ենթադրությամբ հնարավոր չէ կասկածի տակ դնել, որ օրենքով նախատեսված է այդպիսի պահանջ, հակառակ դեպքում՝ երկրի դատարաններում մուտքագրվող բոլոր հայցադիմումները ենթակա են վերադարձման այդ հիմքով:
Դավիթ Հունանյան
Նախագծի հեղինակ՝ Լևոն Սահակյան,
Ծրագրավորվել է gHost Services ՍՊԸ֊ի կողմից
Բոլոր իրավունքները պաշտպանված են