Ակտի մասին Կարծիք (ըստ տեղադրողի)

Դատական ակտը գնահատում եմ դրական, քանի որ նախ դրանով կանխվել է անձի կողմից նույն արարքի համար ըստ էության կրկնակի պատժի նշանակումը և երկրորդ մեկնաբանվել է ՀՀ քրեական օրենսգրիք 70-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը համաձայն որի օրենսդրի կողմից նշված դեպքերում պատիժը պայմանականորեն չկիրառելը որպես դատարանի հայեցողական լիազորություն նախատեսելն ինքնանպատակ չէ, այլ դրա իմաստը կայանում է նրանում, որ կոնկրետ դեպքում դատարանին հնարավորություն է տրվում բազմակողմանի ուսումնաիրության ենթակել դատապարտյալի վրա դրված պարտականությունները կատարելուց չարամտորեն խուսափելու հանգամանքները, կատարած իրավախախտման բնույթը և առանց նշանակված պատիժը կրելու՝ դատապարտյալի ուղղվելու և պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորության մասին եզրահանգում կատարել: Ըստ որոշման յուրաքանչյուր դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը լուծելիս դատարանը ոչ թե պետք է սահմանափակվի կատարված խախտումներն ընդամենն արձանագրելով, այլ պետք է դատական ակտում պատճառաբանի դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու պատճառները՝ հիմնավորելով դատապարտյալի վրա դրված պարտականությունները չարամտորեն չկատարելը, այդ թվում կատարած իրավախախտման համար վարչական, իսկ զինծառայողի նկատմամբ կարգապահական տույժի ենթարկված լինելը որքանով է վկայում այն մասին, որ առանց նշանակված պատիժը ռեալ կրելու դատապարտյալի ուղղումը և պատժի մյուս նպատակների իրականացումը հնարավոր չէ ապահովել:

Մեկնաբանություններ

Երեմ Սարգսյան

Դատական ակտը գնահատում եմ դ ր ա կ ա ն

Ինեսսա Պետրոսյան

Դատական ակտը գնահատում եմ դրական, քանի որ այն փաստարկված, հիմնավորված և պատճառաբանված է:

Սամվել Մելիքյան

Արդարացի մոտեցում, օրինական դատական ակտ, կայացված անաչառ դատարանի կողմից: Գտնում եմ այն դրական:

Գարիկ Մալխասյան

Դատական ակտը գնահատում եմ դ ր ա կ ա ն

Լուսինե Սարգսյան

Գտնում եմ այս դատական ակտը միանշանակ դրական է, օբյեկտիվ, արդար և հիմնավոր:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ՍԴ3/0216/01/15"

Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Գոռ Սողոմոնյան
Հյուր
Member

Դատական ակտը խրախուսելի պետք է լինի բոլոր կարծրացած դատավորների համար, բռավո։

Հեռախոսահամար
099451814